Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Իտալիայում հրաբխի հարկ է սահմանվել

Իտալիայում հրաբխի հարկ է սահմանվել
12.01.2016 | 21:34

Իտալիայի իշխանությունները միլիոնավոր զբոսաշրջիկների համար նոր հարկ են սահմանել, որը կգանձվի հրաբուխներ ունեցող իտալական կղզիներ այցելողներից։ Հանգած հրաբուխներ ունեցող կղզի այցելության դեպքում յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր կլինի վճարել 2,5 եվրո, ակտիվ հրաբուխ ունեցող կղզու դեպքում` 5 եվրո: Օրենքը վերաբերում է միայն երկրի հյուրերին և չի տարածվի բնակիչների վրա: Գոյացած գումարն ուղղվելու է իտալական կղզիներում շրջակա միջավայրի պահպանմանը։

Դիտվել է՝ 3285

Մեկնաբանություններ